Նոյեմբերի 23-ին, ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկում, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.29-ին, մարվել՝ 11.42-ին: Ամբողջությամբ այրվել են Ա. Ն.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը (ներսում կուտակված շինանյութ և տնտեսական իրեր` 96 քմ), Ե. Ն.-ին պատկանող տունը՝ գույքով (85 քմ), ջերմահարվել է Կ. Ն.-ին պատկանող տան տանիքից 0,5 քմ հատված:

Տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է 1931 թ. ծնված Ե. Ն.-ի դին: