Այսպիսին է Կենտրոնով անցնող Գետառը և ոչ պակաս  անմխիթար վիճակում է նաև նրա հարակից այգին...

Նույն Գետառը քաղաքի մեկ այլ հատվածում՝ Էրեբունի թաղամասում, նույնպես գտնվում է անմխիթար վիճակում: YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) 1 տարի առաջ գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ստացել պատասխան Կոմունալ տնտեսության վարչությունից, որում ասվում է. « ...հանձնարարվել է «Էրեբունի Մաքրություն» ՍՊ ընկերությանը անմիջապես հեռացնել կուտակված աղբը և նշված հատվածը մշտապես պահել հսկողության տակ»:

Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ՝ Կառլեն Ղազարյանին և մյուս աշխատակիցներին պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները: