ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Կիմ Երիցյան» ՀԿ նախաձեռնությամբ` այսօր Երևանի Վարդանանց 2-րդ նրբանցք, 4-րդ շենք հասցեում տեղի ունեցավ հուշատախտակի բացման արարողություն: Իսկ երեկոյան՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա դերասանի հոբելյանին նվիրված երեկո՝ «Միշտ ափերի, միշտ ծափերի մեջ» խորագրով հոբելյանական ծրագրի շրջանակում: Հոբելյանական երեկոյի ընթացքում կներկայացվեն Կիմ Երիցյանի թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարները, իսկ նրա գործընկերները կպատմեն դերասանի մասին իրենց հուշերը: