«Ասում են, թե քաղաքապետարանի կանաչապատում իրականացնող բանվորները որոշել են «բունտ» անել։ Պատճառն այն է, որ տևական ժամանակ է արդեն, ինչ նրանց աշխատավարձն ուշացնում են։ Կանաչապատողները բողոքում են, թե ամեն ամիս այս խնդրին են բախվում։ Այս անգամ որոշել են հանդիպել անձամբ քաղաքապետի հետ և ներկայացնել իրենց խնդիրը։ Ասում են նաև, որ երբ այս հարցով իրենց անմիջական ղեկավարին են դիմում, ստանում են նույն կոշտ պատասխանը. «Չես ուզում աշխատել դիմում գրի, գնա»։ Ի դեպ, շատերին էլ հեռացրել են առանց որևէ բացատրության»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: