Քաղաք Երևան, Աջափնյակ թաղամաս, Նազարբեկյան 48. սա իրականության կողմից հալածված մարդկանց հասցեն է, որը փաստացի գոյություն չունի։ Երևանի քաղաքապետարանը հերքում է. շենքը չի գտնվում Երևան համայնքի հաշվեկշռում։ 

Մեր նկարահանող խումբը այցելեց մի քանի բնակիչների տներ, ովքեր մեծ սիրով ընդունեցին մեզ: Տիկին Անահիտը, ով տառապում է մի շարք լուրջ հիվանդություններով, նույն շենքի 8-րդ հարկում ապրում է 3 տղա թոռնիկների հետ, ովքեր Հայաստանի ապագա պաշտպաններն են: 

Իսկ թե երբ է վերջապես լուծվելու այս անվերջանալի թվացող խնդիրը մնում է անհայտ...

YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) բազմիցս անդրադարձել է այս խնդրին և այն միշտ պահում է ուշադրության կենտրոնում: