«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջերս երկու հետաքրքիր բիզնես-գործարք է կատարվել Երևանի կենտրոնում։ Մեկը՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին պատկանող հայտնի սրճարանում՝ Կարապի լճին հարակից տարածքում, փայատեր է դարձել ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյաևը, ինչից հետո այստեղ նորոգում է արվել, «Վիվառո» է տեղակայվել։

Նկատելի է, որ ներդրում է կատարվել։ Մյուսը՝ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» խանութի երկրորդ հարկում գտնվող «Վերանդա» և հարակից սրճարանները ձեռք է բերել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Թեև չար լեզուներն ասում են, որ այս տարածքում Բեգլարյանը, որպես սեփականատեր, նոր մարդ չէ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: