Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Քաղաքապետարանը և պատկան մարմինները լվանում են ձեռքերը. վարչապետի արձագանքը անմարդկային պայմաններում հայտնված շենքի բնակիչներին» թեմայով ասուլիս։

Ասուլիսի բանախոսներն են՝ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Նազարբեկյան 48 հասցեում գտնվող շենքի բնակիչները։

Բանախոսները կխոսեն նրա մասին, թե ինչպես և ում մեղքով են հայտնվել նման իրավիճակում, ինչ պատասխան են ստացել պետական պատասխանատու կառույցներից։ Բնակիչները հանդես կգան դիմում-հայտարարությամբ։