Աջափնյակ, Նազարբեկյան 48 հասցեում գտնվող շենքի բնակիչներից Դավիթ «Ելակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հարց բարձրացրեց, թե ինչու է Ավան վարչական շրջանում մշտապես իրականացվում բարեկարգման աշխատանքներ, իսկ իրենց շենքը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում:

Երևանի քաղաքապետարանը և Պետական գույքի կառավարման վարչությունը իրար հակասում են: Իրավիճակը աբսուրդային և անտրամաբանական: Այս մասին դեկտեմբերի 3-ին «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեցին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը և Նազարբեկյան 48 շենքում բնակվող ՀՀ քաղաքացիները

Նազարբեկյան 48 շենքը չունի ոչ կոյուղի, ոչ տանիք, ոչ վերելակ: Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ տվյալ շենքը չի գտնվում քաղաքի հաշվեկշռում: Նույնը պնդում է նաև ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը: Սակայն գոյություն ունի մի անհերքելի փաստաթուղթ, որը պարզաբանում է իրավիճակը: 1997թ.-ին քաղաքապետի որոշմամբ բոլոր կիսակառույց շենքերը պետք է հանձնվեին տվյալ վարչական շրջանին: