Երևանի «գոյություն չունեցող և անտեր» շենքի բնակիչները արդեն ստացել են դեկտեմբերի 6-ի ընտրությունների մասնակցության ծանուցումը: Երևանի քաղաքապետարանը և մյուս պետական գերատեսչությունները հրաժարվում են այս շենքից՝ հիշելով միայն այն ժամանակ, երբ իրենց է անհրաժեշտ: Այս մասին դեկտեմբերի 3-ին «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեցին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը և Նազարբեկյան 48 շենքում բնակվող ՀՀ քաղաքացիները: