Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ):

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է. վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08.36-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին: