Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասում՝ ՊՆ շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Լադա» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած և մեկ զոհ, ով արգելափակված է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Լադա 112» մակնիշի 085 LL 03 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Ա. ծնվ.1973 թ.) և «ԳԱԶել» մակնիշի 55 ST 556 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա 112» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Վ. Գ.-ը տեղում զոհվել է:

ՃՏՊ-ի հետևանքով Կ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Գ.-ի դին, իսկ հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը: