«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան, Մուրացանի, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Սուվորովի, Լոռիս-Մելիքովի, Նոր Արեշի 2, 4, 8, 15 փողոցների, Էրեբունի փող. 1, 3, 5, 7, 9, 11 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: