Երիտասարդ լուսանկարչուհի Մանեն մեզ ներկայացնում է ձմեռային գույներով իր նոր ֆոտոշարքը: Լուսանկարները ամբողջությամբ փոխանցում են ձմեռվա շունչն ու ցուրտը: Ֆոտոշարքը կոչվում է «Տիրոլյան հեքիաթը Երևանում»: 

Եվ իսկապես, երկար ժամանակ ձյանը կարոտ մնացած Երևանը, մեկ օրում ողողվեց ճերմակ ձնով ու մաքրությամբ: Ձյունը մեր սիրելի քաղաքն իսկապես հեքիաթային դարձրեց: