Հունվարի 3-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 42 շենքի 6-րդ բնակարանից (հաշմանդամություն ունեցող բնակիչը չի արձագանքում) ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.24-ին, մարվել՝ 21.11-ին:

Այրվել է ննջասենյակի (15 քմ) գույքը՝ մասամբ և կենցաղային իրեր. ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է 1936թ. ծնված Կ. Մ.-ի դին: