Հունվարի 7-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Լենինգրադյան փողոցի թիվ 23/1 հասցեի դիմաց «Porsche Cayennes» մակնիշի 34QP765 պ/հ ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի (թիվ 63 երթուղու) 0481Տ պ/հ ավտոմեքենային, ինչն էլ բախվել է արտաքին լուսավորման սյանը:

«ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի 4 ուղևորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, «սբ. Գ. Լուսավորիչ» և «Մալաթիա» ԲԿ-ներ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: