Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի մահվան հանգամանքները, եւ նրան սպանելու կասկածանքով այսօր ձերբակալվել է 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 8-ին, ժամը 23.40-ին, Ա. Օվոյանին, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 1974 թ. ծնված, նախկինում դատված Արաքսյա Ս.-ն:

Ա.Օվոյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի հունվարի 11-ին` իր բնակարանում` կտրած-ծակած վնասվածքով։

Նախաքննությունը շարունակվում է: