Հունվարի 26-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում բնակվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են 1936 թ. ծնված Վ. Դ.-ի դին: