Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Նորագավիթ 9 փողոցի բնակիչ, 45-ամյա Լևոն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 15 ԼV 001 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի մայրուղու հատման հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Նորագավիթ 1-ին փողոցի տվյալ հատվածում գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի բետոնե պարսպին, ցանկապատին և դարպասին: