Վերջին շրջանում զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված, որով փորձ է արվում կասկածի տակ դնել Երվանդ Քոչարի համահեղինակությունը: Հայտարարության հեղինակներն իրենց խոսքն ավելի լսելի դարձնելու համար օգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը:
«Զվարթնոցի արծիվ» քանդակը հրապարակման (տեղադրման) պահից հայտնի է եղել որպես Երվանդ Քոչարի և Ռաֆայել Իսրայելյանի համահեղինակությամբ ստեղծված աշխատանք, ինչը հանրահայտ փաստ է և հաստատվում է ինչպես բազմաթիվ գրքերով, տպագիր մամուլի հոդվածներով, վկայություններով, այնպես էլ պատմության և մշակույթի հուշարձանների ռեեստրի վկայագրով, որոնց համաձայն քանդակի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը` Երվանդ Քոչարը (նյութերից մի քանիսը կցվում են սույն հայտարարությանը): «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն քանդակի նկատմամբ սահմանվում է երկու արվեստագետների համահեղինակության իրավունքը:
Երվանդ Քոչարի թանգարանը, ինչպես նաև ժառանգները երբևէ չեն ներկայացրել «Զվարթնոցի արծիվը» որպես բացառապես Քոչարի աշխատանք և միշտ բարեխղճորեն նշել են երկու համահեղինակներին: Պետք է նշել, որ Ռաֆայել Իսրայելյանը և Երվանդ Քոչարն իրենց կենդանության օրոք ևս որևէ կերպ չեն վիճարկել այդ փաստը:
«Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողով յուրաքանչյուրս կարող էինք հպարտանալ որպես երկու մեծագույն արվեստագետների համագործակցության արդյունք, մինչդեռ այսօր, օգտագործելով երկու մեծերի անունները, փորձ է արվում վնասել նրանց թողած մշակութային ժառանգությանը:
«AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակային իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը և հետամուտ է լինելու, որ նմանատիպ հրապարակումներն անհետևանք չմնան նաև իրավական հարթությունում:
Похожие
В пригороде Еревана зарегистрировано землетрясение
В Ереване и Москве пройдут концерты группы System Of A Down
В Ереване продолжается строительство многоквартирных домов
После десятилетнего перерыва Ереванский Коньячный завод выпустил коньяк «Айастан»
Канье Уэст дал бесплатный концерт в центре Еревана (видео)
Сестры Кардашян посетили Цицернакаберд (видео)
Канье Уэст в тени Ким Кардашьян
В Ереване прошел фестиваль пива
В рамках программы “Ари тун’’ в 102 ереванские семьи приняли 133 ребенка
В столице начнет действовать 101 бесплатная автостоянка для парковки транспортных средств лиц с ограниченными физическими возможностями
В административных районах столицы продолжаются мероприятия программы "Ереванское лето"
Тарон Маргарян поручил подготовиться к новому учебному году
Мэр Тарон Маргарян вместе с жителями Ачапняка принял участие в открытии новых дворов
В окрестностях Еревана также будут созданы новые скверы и парки
Мэр Еревана Тарон Маргарян с рабочим визитом побывал в административном районе Норк-Мараш
Еженедельный прием граждан в районах Аван и Ачапняк был проведен мэром Тароном Маргаряном
Мэр Тарон Маргарян принял участие в торжественном открытии водосборной станции “Царавахбюр”
В пригороде Еревана зарегистрировано землетрясение
В Ереване и Москве пройдут концерты группы System Of A Down
В Ереване продолжается строительство многоквартирных домов
После десятилетнего перерыва Ереванский Коньячный завод выпустил коньяк «Айастан»
Канье Уэст дал бесплатный концерт в центре Еревана (видео)