Փետրվարի 13-ին, ժամը 15.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, ենթադրվում է, որ ներսում առկա է կնոջ դի:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանի լոգարանում, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել են լաթի կտորներ (մոտ 1 քմ):

Լոգարանի հատակին հայտնաբերվել է 1929 թ. ծնված Ֆ. Չ.-ի դին: