Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մթերային խանութի ապակին 3 դիմակավորված անձ կոտրել են և մտնելով ներս՝ կատարել գողություն: