Այսօր` փետրվարի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը`ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։