Փետրվարի 29-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել բնակչի դին: