Հենրի Ֆորդ. «Կապիտալի գերխնդիրը` երկրի բարեկեցության բարձրացումը պետք է լինի»... Նկարում պատկերված է 20-րդ դարասկզբի Պոլսի փողոցներից մեկը` հայերին պատկանող խանութների գովազներով:

Հանրահայտ փաստ է, որ այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի խոշոր քաղաքներում հիմնական տնտեսական լծակները գտնվում էին հայազգի գործարարների ձեռքին: Բայց դա իհարկե չէր կարող հավերժ տևել` քանի որ հայերն այնտեղ զրկված էին համապատասխան քաղաքական լծակներից: Իսկ ի՞նչ պատկեր է հիմա մեր երկրում, արդեն 25-ամյա անկախ պետականության պայմաններում՝ երբ և տնտեսական, և քաղաքական լծակներն այլևս լիովին հայ օլիգարխիայի ձեռքին են: Թվում էր, թե նորաթուխ հայ օլիգարխիայի հարստացմանը զուգահեռ` կյանքի պայմանների բարելավում պետք է լիներ նաև շարքային հայաստանցիների համար: Բայց` այդպես չեղավ:

Այս առումով տեղին է մեջբերել 20-րդ դարասկզբի ամերիկացի մեծ գործարար Հենրի Ֆորդի հետևյալ խոսքերը. «Աշխատանքը հանուն համընդհանուր օգուտի՝ միշտ պետք է դասել քո շահից բարձր: Այն բիզնեսը, որը բացի անձնական շահույթից ուրիշ ոչ մի բան չի արտադրում՝ միայն դատարկաբանություն է: Կապիտալի գլխավոր օգուտը պետք է կայանա ոչ թե նրանում, որ կուտակվի հնարավորինս շատ անձնական փող, այլ նրանում, որ այդ կապիտալը ներդրվի քո երկրում` կյանքի ընդհանուր բարեկեցության բարձրացման համար»:

Ռուբեն Շուխյան