Այսօր՝ մարտի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի վրա կանգնեցնում են Mercedes մակնիշի 04 SL 429 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն տեղեկություն է ունեցել, որ վարորդը երթևեկում է առանց ԱՊՊԱ: Կանգնեցնելով ավտոմեքենան՝ վարորդը 30 րոպեից ավելի մի իսկական շոու է սարքել՝ հրաժարվելով ճանապարհային ոստիկաններին տրամադրել վարորդական իրավունքի վկայական: Տեսնելով, որ իր շոուն նկարահանվում է, գլխիկոր, խոնարհ հարսի նման ներկայացրեց ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականը: