Այսօր` մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 3/9 շենքին հարակից` ապակիների արտադրության տարածքում, երիտասարդ տղայի դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ: Արդեն ժամանել է դատական բժիշկը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը` ավագ քննիչ Արմեն Մուշեղյանի գլխավորությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: