Մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք։ Նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։

«Յունիգրաֆ իքսը» դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են՝ ժամանելով դեպքի վայր։

«Յունիգրաֆ իքսը» հույս է հայտնում, որ շատ արագ կբացահայտվի ապօրինություն գործած անձանց ինքնությունը։