Երեկ՝ մարտի 29-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա Արա Փափազյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` մարտի 24-ին, ժամը 23:00-ի սահմաններում` Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Թամրուչ փողոցների խաչմերուկից: 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին «ՏAԼCONА» հեծանիվ: Նախնական տեղեկությունների համապատասխան, Ա. Փափազյանը նշված հեծանիվը վարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:

Նշենք, որ Ա. Փափազյանը սովորում էր Երևանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: