Երևանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված և մի քանի օր անց մահացած 21-ամյա Արա Փափազյանը դեպքի օրը հեծանիվով գնացել էր ընկերներին տեսնելու:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին «ՏAԼCONА» հեծանիվ: Նախնական տեղեկությունների համապատասխան, Ա. Փափազյանը նշված հեծանիվը վարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: