Ապրիլի 4-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի և Նժդեհ փողոցի խաչմերուկում «Հոնդա» մակնիշի 34 QM 191 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ռ. Գ.-ն (ծնվ. 1985 թ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, ով «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: