«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 10.00-ն կդադարեցվի.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Լեփսիուսի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ, Մ. Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների շենքերի և առանձնատների, Թբիլիսյան խճ. 33, 35 շենքերի, Ռուբինյանց փող. 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12-ից-28 զույգ, 17-ից-23 կենտ շենքերի, Դրոյի փող. 4, 15, 17, 18, 19, 23, 24, 28 շենքերի` կոտորակները ներառյալ և առանձնատների, Դրոյի 4-րդ նրբ. 1-ից-35 առանձնատների, Շովրոյան փող. 12, 14, 16 շենքերի և 66-ից-86 առանձնատների, Գոգոլի փող. 5/1, 85, 86, 88 շենքերի և 93-ից-115 առանձնատների, Նորաշխարհյան փող. 17 շենքի` կոտորակները ներառյալ և 31-ից-41 առանձնատների, Ռայնիսի փող. 89, 90, 105 շենքերի և 80-ից-106 առանձնատների, Պ.Սևակի փող. 90, 92, 106 շենքերի, Ծարավաղբյուրի փող. 55/6, 55/8, 55/11 շենքերի, Ռուբինյանց փող. 27/4, 27/4ա շենքերի, Կ.Ուլնեցու փող. 1, 2 շենքերի, Կ.Ուլնեցու 2-րդ փակուղու` 4, 6 եւ 3-րդ փակուղու` 1/1, 1/2, 4, 6, 7 շենքերի, Գայի անվ. ավտոդպրոցի, «Արթմեդ» բժշկական կենտրոնի, «Կերամիկա» խանութի պահեստների, «Աշտարակ Կաթ», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների ջրամատակարարումը:

Կոտայքի մարզի` Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի (ներառյալ Նոր թաղամասը) գյուղերի, Բալահովիտ գյուղի «Ծաղկունք» թաղամասի, զինմասի և զինավանի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: