Ապրիլի 15-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 9-րդ փողոցի տներից մեկին կից կառույցի տանիքի տակ օձի ձագեր են նկատվել, որոնց բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: