Ջորջ և Ամալ Քլունիները ժամանեցին Հայաստան: Աստղային զույգին դիմավորողների շարքում էր հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է:

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Ալամուդդինը մասնակցելու են Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ։