Կռահեք՝ ու՞ր է առաջինը գնացել Ջորջ Քլունին Երևանում վայրէջք կատարելուց հետո: Այո, Ավրորա մարդասիրական մրցանակի հանձման արարողության առիթով Հայաստան եկած աստղը այսօր մեզ հյուր էր եկել: 100 Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ միասին Քլունին շրջեց կենտրոնով, լսեց պատանիների երաժշտական կատարում ու, իհարկե, ուսանողների հետ մի քանի սելֆի արեց:

Թումո կենտրոնի ֆեյսբուքյան էջից: