Զինված շատախցի հայուհին և իր որդին... 1915 թվականին Վանում արված այս բացառիկ լուսանկարում, որը տեղ է գտել «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում, հայ զինյալ մայրն է՝ իր ազատագրված որդու հետ: Պատմությունը մեզ է հասցրել նրա անունը. նկարում հրացանը ձեռքին պատկերված է շատախցի հերոս հայուհի Թանկիկը, որը զինված դիմադրություն ցույց տալով՝ կարողացել է փրկել իր որդուն քրդերի կողմից կազմակերպված առևանգման փորձի ժամանակ և այնուհետև հասնել մինչև Վանի հայկական առաջապահ դիրքերը: Կարծում եմ, այս նկարը՝ անցյալի դաս և այսօրվա ուղեցույց պետք է լինի բոլորիս համար:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: