Ժողովուրդ ջան, այս օրերին մի ջերմ պատմության էլ ես եմ ականատեսը եղել: Էրեբունի հիվանդանոցում պառկած զինվոր Ռուբենի նկարը հայտնվում է թերթում և համացանցում: Փիրուզա անունով մաման Ռուբենի նկարը տեսնելով բացականչում է՝ ոնց որ իմ տղան լինի, այնքան նման են իրար: Ի դեպ Փիրուզայի տղան էլ է այս պահին բանակում: Ամբողջ ընտանիքով՝ Փիրուզան, ամուսինն ու երկու աղջիկներն անմիջապես եկան հիվանդանոց և այդ օրվանից ամեն օր գալիս և հարազատի պես օգնում են Ռուբենի մամային խնամել տղային:

Այ էսպիսի սրտակից ժողովուրդ ենք, ես իմ ժողովրդի ցավը տանեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեմ ու վայ նրան, որ այսուհետ կնեղացնի մեր ժողովրդին: Դեռ չեմ որոշել՝ ինչ կանեմ, բայց հաստատ այնպես կցավեցնեմ, որ ծպուտ չկարողանան հանել:

Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջում: