Մայիսի 4-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արծրունու փողոցի 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Վ. Ն.-ի դին (1976 թ. ծնված):