Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում է. «Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով:

Նման բանավոր առաջարկ ունենք նաև հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարևաններից»:

Տիկին Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները հավանության կարժանանան նաև Երևանի ավագանու մյուս երկու խմբակցությունների կողմից և առաջիկա ավագանու նիստում կդրվեն քվեարկության: