«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Սայաթ-Նովայի պող. 4, 6, 11-ից-17, Աբովյան փող. 5/Ա, 5/3, 11, 13, Թումանյան փող. 30, 32 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: