Միջնադարյան Երևանի համայնապատկերը՝ հնատիպ գրավյուրում... Համացանցից վերցված այս հնատիպ գրավյուրում՝ 18-րդ դարի Հին Երևանի համայնապատկերն է: Ներկայացվող պատկերում երևում են Կոթողիկե Սուրբ Աստվածածին և Պողոս-Պետրոս եկեղեցիները, կենտրոնական հրապարակը, շուկան՝ ղանթարը, իսկ ձախ վերևի անկյունում՝ Երևանի բերդն է:

Երևանը Արևելյան Հայաստանի վարչատարածքային կենտրոնն է հանդիսանում ավելի քան 500 տարի: Դեռևս 1502 թվականին Սեֆյան Իրանը հիմնում է Երևանի կուսակալությունը, և քանի որ Հայաստանի ծաղկուն քաղաքները՝ Դվինն ու Անին, ավերվել ու անկում էին ապրել, ուստի նորաստեղծ կուսակալության կենտրոն է ընտրվում մոտ 20 հազար բացառապես հայ բնակչություն ունեցող Երևանը, որը արդեն սկսել էր զարգանալ որպես միջնադարյան արևելյան քաղաք: Նշենք, որ թե պարսկական, և թե ռուսական տիրապետությունների օրոք Երևանը փաստացի հայկական վարչական միավորի կենտրոն է հանդիսացել:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: