Մեր քաղաքը մեզ սիրում էր:

Ու շատ էր սիրում: Ծնողի պես: Առանձնակի ջերմությամբ:

Երևանը ինձ համար միշտ ժպտացող քաղաք է եղել:

Ինչ լավ է, որ ես հասցրեցի ապրել ու տեսնել վարդագույն ու ժպտացող Երևանը:

Ինձ միշտ թվացել է, որ մեր քաղաքը մեր հետ խոսում է:

Երևանյան փողոցները ինձ հետ խոսում էին: Բարևում էին, շփվում էին, անգամ նեղանում էին, եթե որևէ փողոցում ուշ էի հայտնվում:

Փողոցն էլ հիշողություն ունի: Հիշում է`վերջին անգամ, երբ ես քայլել իր մայթերով: Հիշում է` ինչ տրամադրություն ունեիր այդ օրը: Փողոց կա` հիշում է քո առաջին սերը, այգի կա, որ հիշում է քո առաջին համբույրը: Բակ կա, որ հիշում է քո տղայական առաջին կռիվը:

Մենք կարծում ենք` միայն մենք ունենք հիշողություն:

Չէ, դա այդպես չէ: Քաղաքն էլ է հիշում ու կարոտում է մեզ:

Արթուր Էլբակյանի «Մեր մասին» գրքից:

Ովքեր ուզում են, որպեսզի իրենց անձնական հին երևանյան պատկերներով արխիվային լուսանկարները տեղ գտնեն Արթուր էլբակյանի «Մեր մասին» գրքում, կարող են այդ լուսանկարները կարճ պատմությամբ կամ համառոտ նկարագրությամբ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Արթուր Էլբակյանի ֆեյսբուքյան էջից: