Հանրապետության 1400 դպրոցներում այսօր կհնչի վերջին զանգը: Շուրջ 25 000 շրջանավարտներ այսօր կմասնակցեն վերջին դասին: Տոն, որը սպասված է բոլոր շրջանավարտի համար։

Սիրված երգիչ Թաթա Սիմոնյանն իր Facebook-ի էջում հրապարակել է ամենասիրված և ամենահուզիչ «Վերջին զանգ»-ը ազդարարող իր երգը և շնորհավորել երիտասարդներին.

«Շնորհավոր ձեր «Վերջին զանգը»-ը սիրելի շրջանավարտներ։ Այսօր ձեր օրն է... Այս երգը ձերն է»,- գրել է երգիչը։

Մենք նույնպես շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նրանց կանաչ ճանապարհ և բազում նոր հաջողությունենր :)