Այսպես խոնարհվեց Վիլի Բրանդը... 1970 թվականին արված այս լուսանկարը ցնցեց ողջ աշխարհը. այսպես Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդը ծնկի եկավ և խոնարհվեց Վարշավայի հրեական գետոյի զոհերի հիշատակի հուշարձանի առջև: Սա իրավմամբ մեծ երկրի ղեկավարի բացառիկ պատմական քայլը հանդիսացավ, որով Գերմանիան փաստացի դարձավ այն երկիրը, որը չխուսափեց իր պատմության դաժան էջերի հետ առերեսվելուց:

Հետագայում Վիլի Բրանդը այդ իրադարձության մասին իր հուշերում գրեց. «Չկա մի ժողովուրդ, որը կարող է փախուստ տալ իր պատմությունից: Գերմանիայի պատմության այդ անդունդի առջև և միլիոնավոր սպանված զոհերի հիշատակի ծանրության տակ ես արեցի այն, ինչ անում են այդ դեպքում մարդիկ, երբ խոսերն այլևս սպառված են»:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: