«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզայի, Լազոյի, Բունիաթյան փողոցների ջրամատակարարումը:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշինի, Հույսի ավան թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 155-ից-191 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան փող. 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65 համարների և Արդարադատության նախարարության շենքի, Հասրաթյան փող. 25/1, 25/2, 25/3, 25/4 համարների, Ալիխանյան Եղբայրներ, Գր. Զոհրապի, Չուխաջյան, Կարապետյան, Ռոստոմյան, Պարսեղովի, Մազմանյան, Մելքումովի, Շիրազի փողոցների, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի, «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Մաշկաբանության և սեռավարակաբանության» գիտաբժշկական կենտրոնի, Մարգարյան փողոցի «Կայզեր» սուպերմարկետի,
Դավթաշեն վարչական շրջանի՝ Սասնա Ծռեր փողոցի, Դավթաշեն գյուղի և ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-ից-23 փողոցների և Հաղթանակի 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: