Հունիսի 3-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի 20 հասցեում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները կինոլոգներով:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների տարածքի համատեղ հետազոտության արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտակայքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով, սակայն հետազոտության արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել: