Հունիսի 10-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կամրջի վրա է գտնվում Մ. Գ.-ը (1984թ. ծնված.), ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: