Հունիսի 18-ին կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է «Արտ Սինեմա» անսամբլի համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Անսամբլը հիմնադրվել է 2010 թվականին ջութակահար Աշոտ Խոհեցյանի կողմից, ով նաև անսամբլի առաջին ջութակահարն է։ Քառյակը հիմնադրման օրից հանդիսատեսին ներկայացել է միայն կինոերաժշտությամբ, կինոարտադրության լավագույն նմուշների գրեթե բոլոր երաժշտական ստեղծագործությունները կատարվել են կամ կատարվելու են «Արտ սինեմա» դասական քառյակի կողմից։

Հունիսի 18-ին կատարվելու են լավագույն կոմպոզիտորների ստեղծագործություններից ինչպիսիք են՝ Գ. Միլերը, Ա. Պիացոլան, Մ.Լեգրանը, Ն. Ռոտան, Լ. Բեռնշտեյնը, Տ. Մանսուրյանը, Ռ. Ամիրխանյանը, Ա. Բաբաջանյանը։

«Արտ Սինեմա» անսամբլի կազմի մեջ մտնում են. առաջին ջութակ-Աշոտ Խոյեցյան, երկրորդ ջութակահար-Հայկ Վարդանյան, թավջութակ-Լևոն Առաքելյա, դաշնամուր-Կարեն Սաֆարյան։ 

Ներկայացնում են նաև մի քանի կատարումներ.