Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 17-ին՝ ժամը 20.59-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ական:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորական խմբերը:

Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականանետի արկ:

Արկը սակրավորական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք: