Հունիսի 19-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 10/2 տան արտաքին պատին օձ է նկատվել, որին բռնլեու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: