Հունիսի 26-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից դուրս է բերել ցանց՝ լի օձերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ցանցը նախատեսված է խեցգետին որսալու համար, ներսում առկա է մոտ 25 օձ, որից 24-ը սատկած են:

Փրկարարներն իժ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: